top of page

Կենդանաբանական այգում նախկին ղեկավարության վերադարձն է նոր կերպարով․ ակցիայի մասնակից

Aug 11, 2021
1 min read

«Մեզ խոստացվել էր, որ այգու տնօրենը ոչ թե նշանակվելու է, այլ՝ ընտրվելու։ Բայց հիմա, առանց մեզ մի բառ ասելու նոր տնօրեն բերեցին»,- այսօր կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ակցիայի ընթացքում ասաց այգու նախկին աշխատակիցն Անուշ Ռաֆայելյանը։


Նրա խոսքով՝ նորանշանակ տնօրեն Լուսինե Մկրտչյանը մասնագետ չէ, այգու միջազգային կապերով է զբաղվել, ինչն էլ, ըստ Անուշ Ռաֆայելյանի, գործել է ընդդեմ Երևանի կենդանաբանական այգում։


«Սա նախկին ղեկավարության վերադարձն է նոր կերպարով։ Սա Ռուբեն Խաչատրյանի վերադարձն է»,- նշեց նա։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page