top of page

Երևանում, Վանաձորում, Գյումրիում կենսաթոշակը կվճարվի անկանխիկ. կան բացառություններ

Jun 10, 2021
1 min read


Կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։ Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով:


Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվումը կիրականացվի կանխիկ եղանակով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page