ԿԸՀ-ն մերժել է 23 թեկնածուի գրանցում, ով՝ ինչ հիմքով չի կարող դառնալ պատգամավոր․ «armdaily.am»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ օրս մերժել է ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներում ընդգրկված 23 թեկնածուների գրանցումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցումը մերժելու համար կայացնում են որոշումներ, որոնք բոլորը հրապարակված են ԿԸՀ կայքում։
ArmDaily.am-ը առանձնացրել է այդ թեկնածուներին նրանց մերժման հիմքերը։
Մասնավորապես մերժվել է «Արդար Հայաստան» կուսակցության պարտամավորության թեկնածու Դավիթ Գրիգորյանի գրանցումը, մերժման հիմք է հանդիսացել հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։
Նույն հիքով մերժվել է նաև ԲՀԿ-ից Համլետ Փալանդուզյանի թեկնածության գրանցումը, «Հայոց Հայրենիք» կուսակցության պատգամավորության թեկնածու Արա Արսենյանի, «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը, Հայաստանի Եվրոպական կուսակցության պատգամավորության թեկնածու՝ Հայկարամ Մկրտչյանի թեկնածությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments