top of page

Կենտրոնի թաղապետը արձակուրդ է մեկնել․«Հրապարակ»

Apr 30, 2021
1 min read

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ապրիլի 21-ին արձակուրդ է վերցրել։ Այս մասին մեզ ասացին վարչական շրջանի աշխատակազմից, երբ փորձեցինք Պողոսյանին վերաբերող տեղեկություն ճշտել․ «Վարչական շրջանի ղեկավարը արձակուրդում է, իր հետ խոսել չեք կարող»,- ասաց ընդունարանի աշխատողը, իսկ թե մինչև ե՞րբ է թաղապետը արձակուրդ վերցրել, աշխատակիցը չպատասխանեց՝ ասելով, որ իրավասու չէ դա ասել, կարծես թե դա մի մեծ գաղտնիք է։


Ի դեպ, Պողոսյանի բջջայինը ևս անհասանելի է, հավանաբար թաղապետը որոշել է ամբողջովին կտրվել աշխատանքից և ողջ ծավալով վայելել «վաստակած հանգիստը»


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page