top of page

Կենտրոնի թաղապետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել. Գ. Աբրահամյան

  • May 12, 2021
  • 1 min read


Կենտրոնի թաղապետարանում երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 2 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


«Մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ աշխատակցին, ով ևս երեկ ձերբակալվել էր, մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- տեղեկացրեց Գ. Աբրահամյանը։


Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page