Մեքենաններից մեկը կեղծ համարանիշերով է եղել․ նոր մանրամասներ երեկվա կրակոցներից
- Jul 19, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել, որի արդյուքնում ոտքի շրջանի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։
Դեպքի վայրից մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցներն արձակվել են 01 LN 015 համարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից: MediaHub.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել նշված պետհամարանիշների վերաբերյալ։
Պարզվում է՝ 01 LN 015 համարանիշները որևէ մեքենայի կցված չէ, ավելին, այն երբևէ Mazda6 մեքենայի չի կցվել։ Նախկինում 3 անգամ այս համարանիշը գողանալու կամ կորցնելու վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ է եղել, ընդ որում՝ կորել են միաժամանակ երկու համարանիշներն էլ։ Այն կցված է եղել «LEXUS IS 250» մակնիշի մեքենայի, որը հաշվառված է եղել 31-ամյա Է․ Յ․-ի անունով։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Comments