top of page

Նոր գույքի ձեռքբերման գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների համար. ԿԳՄՍՆ

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Sep 30, 2021
  • 1 min read

ree

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար: Որոշումն ընդունվել է Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:


Վերաբաշխվող գումարը նախատեսվում է ուղղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում վերանորոգվող ավագ դպրոցներին գույքով ապահովմանը` հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հիմնանորոգման ծրագրով դպրոցների համար նոր լաբորատորիաներ են նախատեսված, սակայն գույքի ապահովում չի նախատեսվել:

Հատկացված միջոցներով նոր ուսումնական գույք կստանան ներքոնշյալ դպրոցները, որոնք կապիտալ նորոգվել են, ըստ անհրաժեշտության՝ նաև վերակառուցվել.


· ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց,

· Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,

· Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,

· ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,

· ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,

· ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան,

· ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:


Վերոնշյալ դպրոցներից Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը գտնվում են ավարտական փուլում։ ՀԲ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, որը, գույքի ձեռքբերումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:


Նշենք, որ վերը նշված բոլոր դպրոցները բարելավման համալիր ծրագրերի արդյունքում կունենան ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան շենքային բարենպաստ պայմաններ և լաբորատոր սարքավորումներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page