top of page

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ․ ԿԳՄՍ փոխնախարար

  • Nov 6, 2021
  • 1 min read

ree

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․


«Այս նկարն արված է մեր դպրոցական այգիներից մեկում։ Դեռևս այս տարվա ապրիլ ամսին դպրոցական մինի այգիների մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց: Դպրոցները մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։


Ներկայացված 33 փաթեթից հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը։ Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։


Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին»։


ree

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page