Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում կկառուցվեն հանրակրթական դպրոցների մոդուլային շենքեր
- 24Time.am

- May 13, 2021
- 1 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021թ.-ի բյուջեն 500 մլն դրամով կավելանա։ Համապատասխան նախագծի որոշմանը գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար։
«Նախագծով նախատեսվում է հինգ հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցում, մեկը՝ Գեղարքունիքի մարզում, երկուսը՝ Շիրակի մարզում, ևս երկուսը՝ Վայոց ձորի մարզում։ Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Արդեն մեկնարկել և ընթանում են թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները»,-նշեց Վահրամ Դումանյանը։


























Comments