top of page

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 26, 2021
  • 1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի անդամներին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:


ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է ՀՊՄՀ կառավարման ժամանակավոր խորհրդի որոշմամբ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Միրզախանյանին կատարած աշխատանքի համար և կարևորել նրա ներդրումը բուհի զարգացման գործում:


«Աշոտ Խոեցյանին ներկայացնելու կարիք չկա, նա արդեն երկար տարիներ է՝ աշխատում է ՀՊՄՀ-ում: Ակնկալում եմ, որ Ձեզ նման սկզբունքային մասնագետը կհաջողի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:


Ռեկտորի նոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի անհրաժեշտ ջանքերը ՀՊՄՀ լավագույն ավանդույթների պահպանման համար.


«Չափազանց կարևորում եմ բուհի ներկայիս արդյունքների և բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը: Սա ինձ համար առաջնահերթ խնդիր եմ համարում: Համոզված եմ՝ աշխատակազմի հետ նվիրված աշխատանքի արդյունքում կպահպանենք ՀՊՄՀ-ի՝ վերջին տարիների լավագույն ավանդույթները և կքայլենք ժամանակակից կրթության պահանջներին համընթաց»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՊՄՀ զարգացման հեռանկարները, բուհական համակարգում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page