Հերթական արհավիրքը՝ կախված բուհերի գլխին․ «Հրապարակ»
- 24Time.am

- Apr 30, 2021
- 1 min read

Այսօր մենք լուր էինք հրապարակել այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել Սահմանադրական դատարանում Արմեն Սարգսյանի՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի վերաբերյալ դիմումի քննության ավարտին՝ կառավարության որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսում է փոփոխել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:
Նոր կարգով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունը կնշանակի անդամների 55%-ին, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը կլինի՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Մինչդեռ գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում ընդգրկվում էին համամասնորեն՝ 25-ական տոկոսով։
Պարզվում է, այս նախագիծը ԿԳՄՍՆ-ն թաքցրել է բուհերից եւ ռեկտորներն այս նախագծի գոյության մասին իմացել են այսօրվա մեր հրապարակումից եւ հրատապ Ռեկտորների խորհրդի նիստ են նշանակել։ Նիստը քննարկելու է այս նախագծի հարցը եւ ռեկտորները որոշելու են, թե ինչպես կանխեն հերթական արհավիրքը՝ կախված բուհերի գլխին։ Նիստը կկայանա օնլայն, ժամը 16։00-ին։
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ


























Comments