top of page

Գյումրիի Ակադեմիական վարժարանը կունենա հիմնանորոգված շենք. ԿԳՄՍՆ

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 5, 2021
  • 1 min read

ree

Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք. դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք փաստել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:


Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ինչպես նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ:


Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները, կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես, դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում ուսհաստատությունն ապահովվել է խմելու և ոռոգման ջրով:


Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. ըստ այդմ` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:


Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը նշել է, որ հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Գյումրի քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page