top of page

Յուրի Խաչատուրովի բնակարանում խուզարկություն չի կատարվել. «Փաստինֆո»

Sep 29, 2021
1 min read

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի բնակարանում խուզարկություն չի կատարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Անահիտ Սարգսյանը։


ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել մի շարք բարձրաստիճան զինվորականների բնակարաններում, իսկ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հաջորդը լինելու են Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը։


Սեյրան Օհանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ամիսներ առաջ հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում Խաչատուրովը չի հարցաքննվել։

ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի բնակարանում խուզարկություն չի կատարվել


Ինչ վերաբերում է հնարավոր խուզարկությունների մասին շրջանառվող լուրերին, փաստաբանը նշեց, որ իրավապահ համակարգի կողմից այնքան անիմաստ, անհիմն գործողություններ են կատարվում, որ չի էլ զարմանա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page