top of page

Նիկոլ Փաշինյանից էլ ավելի վատ արարքներ սպասեք․ Խաչիկ Գալստյան

May 20, 2021
1 min read

«Ես փսիխոպատների որևէ գրառում պատվիցս վեր եմ համարում մեկնաբանել: Բացի այդ, այս կապիտուլյանտի արտաբերած մտքերի մեջ արդեն կարելի է նկատել մարդկանց խաբելու, մոլորեցնելու հերթական ցայտուն օրինակը, երբ նա ժողովրդից թաքուն հերթական փաստաթուղթն է պատրաստ ստորագրել, ու դրա մասին հայ ժողովուրդը ոչինչ չգիտի»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔԳԴ, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նա ընդդիմության հասցեին մեղադրանքներ էր հնչեցնում։


Ինչ վերաբերում է Փաշինյանի այն շեշտադրմանը, որ չկա և չի կարող լինել որևէ դավադրություն, գաղտնի պայմանավորվածություն, Գալստյանը նշեց․ «Արդեն գաղտնի արել է ինչ-որ բաներ, որոնք հայտնի դարձան հանրությանը, էլ գաղտնին ինչպե՞ս է լինում»։


Քաղաքագետի խոսքով՝ այս քայլերի հաջորդականությունը մեզ տանում է կործանման, և ազգովի շատ խոր անդունդի մեջ ենք։ «Ժողովուրդը պետք է գիտակցի և հասկանա, որ Նիկոլ Փաշինյանով Հայաստանը ապագա ունենալ չի կարող»,-նշեց Գալստյանը՝ հավելելով, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ ստորագրվելիք փաստաթղթի նախնական տարբերակին։ «Նիկոլ Փաշինյանից էլ ավելի վատ արարքներ սպասեք, նրանից ամեն ինչ սպասելի է»,-ընդգծեց Գալստյանը։


Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը և գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելևս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որևէ դավադրություն, գաղտնի պայմանավորվածություն, փաստաթղթեր ու հոդվածներ»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page