Մենք մեր արցախցի հայրենակիցներին մենակ չենք թողնելու․ Խաչիկ Գալստյան
- Jun 10, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի համար Արցախյան հարցի էջը փակված չէ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ նախքան քարոզարշավի մեկնարկը 26 քաղաքական ուժերից միայն մեկի՝ «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն է այցելել Արցախ՝ դրանով իսկ ցույց տալով իրենց դիրքորոշումը Արցախի հարցում։
«Մենք մեր արցախցի հայրենակիցներին մենակ չենք թողնելու։ Արթուր Վանեցյանը ազգային անվտանգության ոլորտում բացառիկ փորձ ունի, և անվտանգությունը եղել է ու շարունակում է մնալ ամենակարևոր էքզիստենցիալ պահանջմունքը»,- ասաց նա։
Խաչիկ Գալստյանի խոսքով՝ անվտանգության հարցը դաշինքի համար անկյունաքարային է։
Comments