top of page

Ի՞նչ է սպասվում Հայաստանին Ադրբեջանի 5 կետերը բավարարելուց հետո

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ի պատասխան անանուն աղբյուրի անվան տակ իշխանական քարոզչամեքենայի պարագլխի այսօրվա տեղեկատվական արտահոսքի

Այսօր իշխանության պարագլխի ընտանեկան օրաթերթը տեղեկատվական արտահոսք է կազմակերպել և Վեհափառի միջնոդրությամբ նախագահների հավաքի մասնակիցներին ու փորձագիտական հանրությանը հրամցրել ներկա պահին Արդբեջանի հետ բանակցվող «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական դիրքորշումները։ Եվ այսպես, ըստ ընտանեկան թերթոնի, կամ ավելի ճիշտ հենց իշխանության պարագլխի՝

ի՞նչ է ուզում Ադրբեջանը նիկոլի Հայաստանից․

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Հիմա եկեք համեմատենք, թե ի՞նչ էր ուզում Ադրբեջանը մինչև նիկոլը այդքան չարչրկված «նախկիններից»։

1. Իր տարածքային ամբողջականության ճանաչում։

2. Լեռնային Ղարաբաղին աշխարհում հայտնի իքնավարության ամենաբարձր աստիճանի տրամադրում։

3. Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի ճանաչում առնվազն 4400 քառ․ կմ-ի վրա, ի տարբերություն այսօրվա 0 կարգավիճակի և կրկնակի անգամ փոքրացած տարածքի։

4. Ընդ որում Լեռնային Ղարաբաղը իրավունք էր ունենում ունենալու ազգային գվարդիա։

5. Ողջ հակամարտության գոտու ապառազմականացում՝ դեմիլիտարիզացիա, ասյօրվա դեմարկացիայի և դելիմիտացիայի փոխարեն։

Հիմա այն մասին թե ի՞նչ է սպասվում Հայաստանին Ադրբեջանի այդ 5 կետերը բավարարելուց հետո։ Ով ծանոթ է բանակցությունների տեսությանը, ապա քաջատեղյակ է այսպես կոչված «սալյամիի» մարտավարությանը, երբ կողմերից մեկը իր առավելապաշտական պահանջները բաժանում է մանր մասերի (ինչպես կտրտում են սալյամին) և մաս-մաս է կերցնում կամ հրամցնում հակառակորդին։ Սալյամիի տրամաբանությանը հետևելով՝ առնվազն կարող ենք կանխատեսել Ադրբեջանի հետագա պահանջների բովանդակությունը։

Եվ այսպես, նիկոլի իշխանության մնալու դեպքում Ադրբեջանն առաջ է քաշելու հետևյալ 5 պահանջները․

1. Նժդեհին և Անդրանիկին 1918-1920 թվականներին տեղի ունեցած հայ-թաթարական բախումներում պատերազմական հանցագործների ճանաչում։

2. Նժդեհ և Անդրանիկ անունների հեռացում պատմության դասագրքերից, նրանց բոլոր հուշարձանների ապամոնտաժում։

3. Զանգեզուրից ու Սևանի ավազանից պաշտոնապես հրաժարում՝ սպառնալով նոր պատերազմով։

4. Այսուհետ ՀՀ տարածքում միայն թուրքական տեղանունների օգտագործում։

5. Նախկինում հայաստանում ապրած բոլոր ադրբեջանցիների իրենց նախկին բնակութան վայրերը անվերապահ վերադարձի ապահովում։

Ցավոք, սա է լինելու մոտալուտ ապագայի Հայաստանի ու հայկականության մեր ուրվականը, քանի որ Հայաստանի ու Արցախի ապագան կախված էր մեկ մարդուց, և այդ մեկ մարդը նիկոլ Փաշինյանն էր․․․

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page