top of page

Նիկոլն իր քաղաքական վախճանի հոտն առել է. Խաչիկ Գալստյան. «Փաստինֆո»

May 5, 2021
1 min read

Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հայտարարության մեջ կամ թաքնված ենթատեքստ, որով նա ցանկանում է ասել՝ եթե ընտրություններին արձանագրվեցին այլ արդյունքներ, որին ինքը հավակնում է, ապա դա կդիտարկվի որպես պետական հեղաշրջման փորձ։


Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանում չի կարող իշխանություն փոխվել։


Բանախոսի դիտարկմամբ՝ Փաշինյանը նմանատիպ փորձեր արդեն արել է պատերազմից առաջ իր հայտնի հայտարարությամբ, և այսօր նա, որոշակի ազդակներ ստանալով իր քաղաքական մոտալուտ վախճանի մասին, այս հռետորաբանությամբ փորձում է մեր հանրության վրա ազդել ու տանել ինքնակործանման, ինչը թույլ չեն տա։

«Իմ ցանկությունն է, որ Հայրենիք-ՀՀԿ դաշինքը գլխավորի Արթուր Վանեցյանը, քանզի այդ կերպ ընտրություններին մենք ավելի հզոր ու ներկայանալի կլինենք որպես ուժ»,- նշել է Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page