top of page

Մի կերպ ենք գոյություն պահպանում, հույս ունեինք՝ մի բան կփոխվի․ խաղողագործ

Sep 23, 2021
1 min read

Խաղողագործներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում․ կրկին մթերման խնդիր կա։


«Պռոշյանը սկզբում խաղողն ընդունում էր 115 դրամով, հետո Սուրեն Պապիկյանը եկավ, «տղամարդլամիշ» եղավ, ասաց, թե 130-ով մթերի, իբր, որ գյուղացուն օգուտ լինի, Պռոշյանն էլ սկսեց 130 դրամով ընդունել, բայց երկու օր հետո սկսեց 10 տոկոս «սկիդկա» անել»,- ներկայացրեց գյուղացիներից մեկը։


Նա նշեց, որ 2007 թվականին խաղողը մթերվել է 185 դրամով, տարիների ընթացքում գինն իջել է, և նախորդ տարի, օրինակ, այն մթերվել է 130-155 դրամով։


«Մեկ հեկտար խաղող մշակելու համար մենք ծախսում ենք 1,5 միլիոն դրամ։ Այդ տարածքից մոտ երկու տոննա խաղող ենք ստանում, եթե դա էլ 130 դրամով մթերվի, ապա մեզ մնում է 1 միլիոն 100 հազար դրամ։ Այսինքն՝ աշխատող գյուղացու սպառողական զամբյուղը 3 անգամ պակաս է սահմանված չափից։ Մի կերպ ենք գոյություն պահպանում, հույս ունեինք՝ մի բան կփոխվի»,- ասաց նա։


Այժմ խաղողագործները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page