Օգոստոսի 15-ին նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
Aug 14, 2021
1 min read

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:























Comments