Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Խավիեր Կոլոմինան
Sep 3, 2021
1 min read

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ:
Այդ մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության «Թվիթեր»-ի էջից:
Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը:























Comments