top of page

Խոշոր վթար՝ Նուբարաշենի ՔԿՀ ճանապարհին. մանրամասներ

Jul 26, 2021
1 min read



Երեւանում, այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:3-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կասկադյորական ավտովթար Երևանում. Նուբարաշենի բանտի ճանապարհին Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page