top of page

Կիմ Չեն Ինը մերժել է երկխոսության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը

Sep 30, 2021
1 min read

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մերժել է երկխոսության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, որը հնչեցվել էր հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումից հետո. այդ մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը։


Կիմ Չեն Ինի կարծիքով՝ երկխոսության մասին առաջարկն ԱՄՆ նախկին վարչակազմերի կողմից իրականացված թշնամական քաղաքականության շարունակությունն է։


Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ կապուղիները կարող են հոկտեմբերի սկզբից վերականգնվել։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կորեան փորձարկել էր նոր տիպի հիպերձայնային «Հվասոն-8» հրթիռը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page