Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան (լուսանկարներ)
- 24Time.am

- Jun 30, 2021
- 1 min read

Keeping Up With the Kardashians շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստը վայելել Հռոմում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ նրան նկատել են Fendi նորաձևության տուն այցելելիս։ Պարբերականը նշել է, որ մինչ այդ աստղը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ այցելել է Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը։
40-ամյա հեռուստաաստղը պապարացիների կողմից արված լուսանկարներում կրում է սև նեղ զգեստ և սև բարձրակրունկ սանդալներ՝ դրանք համադրելով գինեգույն ժակետի և արևային գլխարկի հետ։ Հեռուստաաստղն իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով։ Նորաձևության տուն այցելելիս նրան դիմավորել է ապրանքանիշի ներկայացուցիչը, որի հետ գրկախառնվելու պահը պապարացիների աչքից չի վրիպել։
Քիմը ճաշել է Dal Bolognese Roma ռեստորանում։




























Comments