top of page

Կինը 44-օրյա պատերազմի վիրավորներին աջակցելու համար դրամահավաք է կազմակերպել, յուրացրել գումարը

Oct 29, 2021
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացի Արաքսյա Հովհաննեսյանին առնչվող քրեական գործը, որն ըստ մեղադրանքի՝ հափշտակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների համար հավաքագրված գումարները:


Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Արաքսյա Արայիկի Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ այցելել է ՀՀ-ում գործող տարբեր բժշկական կենտրոններ, լուսանկարահանել վիրավորված և ստացիոնար բուժօգնություն ստացող զինվորներին, որից հետո հիշյալ լուսանկարները տեղագրել է «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերի իր անձնական էջերում և վերջիններիս բուժման և այլ կարիքների համար գումարային աջակցության խնդրանքով դրամահավաք կազմակերպել, միաժամանակ մոր՝


Սոնյա Հովհաննեսյանի անունով հաշվեհամար է բացել, այն տեղադրել նշված կայքերում ու համապատասխան գրառումներով և ուղիղ հեռարձակմամբ կազմակերպված տեսաուղերձներով հորդորել բարերարներին դրամահավաքին ուղղված գումարներն ուղարկել հիշյալ հաշվեհամարին:

Բացի այդ, նա տեղեկացել է, որ ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանը նույնպես պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորումներ ստացած զինվորներին ֆինանսական աջակացության նպատակով դրամահավաք է իրականացնում, վստահությունը չարաշահելով՝ տիրացել է այդ գումարի մի մասին:

Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության ու յուրացնելու հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page