top of page

Կինը զբաղվել է վաշխառությամբ. ՔԿ (տեսանյութ)

  • Dec 16, 2021
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վաշխառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 61-ամյա բնակչուհին 2019-2021թթ. ընթացքում զբաղվել է վաշխառությամբ:


Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մի շարք քաղաքացիների պարտք տված գումարի համար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 կամ տարեկան 60 տոկոսի հաշվարկով տոկոսներ:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ կետով:


Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page