Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը
Sep 24, 2021
1 min read

Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լևոն Աթոյանցը: Այդ մասին հայտնում է կինեմատոգրաֆիստների միությունը։
«Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը:
Լևոն Աթոյանցի կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,-ասված է հաղորդագրությունում։























Comments