ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Կիպրոսի Վարոշա շրջանի վերաբերյալ հայտարարություն անելու հնարավորությունը
Jul 21, 2021
1 min read

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի Կիպրոսում տիրող իրավիճակին նվիրված նիստում կարող է Վարոշա շրջանի կարգավիճակը փոխելու ծրագրերի հետ կապված հայտարարություն անել, ինչը աջակցություն է գտել Թուրքիայի կողմից: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Բրայան Ֆլինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Այժմ աշխատում ենք այդ հարցի վերաբերյալ փաստաթղթի վրա», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա Վարոշա շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա չի հստակեցրել, թե դա ինչ փաստաթուղթ է լինելու:























Comments