Կիպրոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
- May 30, 2021
- 1 min read

Կիպրոսի Հանրապետության միապալատ խորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի՝ մայիսի 30-ին, տեղական ժամանակով 07:00-ին։ Երկրի իշխանության գլխավոր օրենսդիր մարմինն ընտրվում է հնգամյա ժամկետով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կղզում բացվել են 1 166 ընտրատեղամասեր, որոնցից 160-ը նախատեսված է ընտրողների համար, որոնք դասվում են հայկական համայնքին, մարոնիտներին եւ լատինական ծիսակարգի կաթոլիկներին։ Այդ համայնքներից յուրաքանչյուրը ընտրելու է խորհրդարանի մեկ պատգամավոր, ընդ որում՝ Կիպրոսի խորհրդարաում հայ համայնքի բազմամյա ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ընտրվում է այլընտրանք չունեցող հիմքով։
Ներկայում Կիպրոսում գրանցված է 557 589 ընտրող։























Comments