Արգիշտի Կիվիրյանի գրառումը Սեյրան Օհանյանի կնոջ մասին
- Sep 4, 2021
- 1 min read

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նոր իջնում էի Հանրապետության փողոցով, և Հանրապետության-Տպագրիչներ խաչմերուկում դեմքիս թռավ մի բավականին էքստրավագանտ տիկին, որը փողոցային վերջին բառապաշարով ու հայհոյանքներով փորձում էր պարզել, թե ինչու եմ ես իրեն անվանում դոկտոր Ռուզիկ, այն պարագայում երբ ինքը Ռուզաննա Գուրգենովնան է՝ Սեյրան Օհանյանի կինը։
Անկեղծ ասած՝ բացի քմծիծաղից, նրա պահվածքը ոչինչ չէր առաջացնում, առավել ևս, երբ տիկինը, չգիտես ինչու, փորձում էր հանել կոշիկը, հավանաբար, այն նույնպես նվաստիս դեմ կիրառելու համար՝ դե, իր վերջին կլիպից հետո ակնհայտ է, որ տիկինը հնդկական սերիալներում կիրառվող հնարքների մեծ գիտակ ու սիրահար է։
Գլոբալ առումով՝ ես ու այդ խաչմերուկում կանգնած տաքսիստներն ուղղակի մի լավ զվարճացանք, ու դե, «ձյաձի» բառերի գիտելիքների պաշարն ավելացավ բավականին էքստրավագանտ հայհոյանքների մասին նոր գիտելիքներով։
Կցանկանամ հատուկ ընդգծել նրան ուղեկցող երիտասարդի՝ վարորդի կամ թիկնապահի շատ սթափ պահվածքը, որը շատ օպերատիվ կերպով կարողացավ հավաքել տիկնոջը դեպքի վայրից․ հավանաբար, սա իր համար առաջն նման իրավիճակը չէր...
P.S._ Խորին ցավակցություններս Սեյրան Օհանյանին...»
Comments