top of page

83 տարհանվածներով ինքնաթիռն Աֆղանստանից Կիև Է ժամանել

Aug 23, 2021
1 min read

Ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում եղել է 83 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 31 քաղաքացի, Աֆղանստանից ժամանել է Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայան: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։


«Բորիսպոլ միջազգային օդանավակայան է ժամանել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը Աֆղանստանից տարհանել է 83 մարդու, այդ թվում՝ 31 ուկրաինացու, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների», - ասված է գրասենյակի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ:


Հայրենիք են վերադարձել 12 ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև դուրս են բերվել արտասահմանցի լրագրողներ և հասարակական գործիչներ, որոնք օգնություն են խնդրել։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page