Հեղեղումներն ավելի քան հազար տուն են վնասել ԿԺԴՀ-ի արևելքում
Aug 6, 2021
1 min read

ԿԺԴՀ-ի արևելյան ափին տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, ինչի հետևնքով վնասվել Է 1,1 հազար տուն, տարահանվել Է շուրջ հազար մարդ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ջրի հոսքերը վնասել են կամուրջներ և ամբարտակներ, ջրի տակ են անցել ճանապարհներն ու ցանքատարածությունները:























Comments