top of page

«Կլոր սեղան»՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի՝ Մայր Հայաստանին վերամիավորման ակտի 100-ամյակին

  • Jun 11, 2021
  • 1 min read


«Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո՝ 1920թ. նոյեմբերի 30-ին,Ադրբեջանի Հեղկոմը իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս»: Քննարկման ընթացքում այս կարևոր հանգամանքի վրա ուշադրություն է հրավիել ԱրԺՄ նախագահ, բ. գ. թ. Կիմ Գաբրիելյանը:


Այդ առթիվ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը առաջարկել է նախագահի աշխատակազմին կամ որևէ այլ կառուցին կից ստեղծել մի մարմին, որը կընդունի մարդկանց, կլսի նրանց գաղափարները, առաջարկները:


ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն իր խոսքում ընդգծել է, որ «Կաճառ» գիտական կենտրոնը միշտ տարբեր այսպիսի նախաձեռնություններով է հանդես եկել։


ԱԳՆ նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանն այս նախաձեռնությունը համարում է պահանջված։


«Միանշանակ, դիվանագիտական կորպուսը՝ ի դեմս ԱՀ Արտաքին գերատեսչության, լուրջ անելիքներ ունի այս գործում, սակայն Արտաքին գերատեսչությունը որդեգրել է գործելու և այդ մասին քիչ բարձրաձայնելու քաղաքականություն: Պարզապես հավաստիացնեմ, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում շարունակում է գործունեություն ծավալել այս առումով», - ընդգծել է Անուշ Դոլուխանյանը:


ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Նելլի Բաղդասարյանը համարում է, որ մենք պատմական փաստերը պետք է մղենք առաջին պլան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page