top of page

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

  • Sep 11, 2021
  • 1 min read

ree

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը:


Դեսպան Մակունցը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։


Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page