Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ գերիներին վերադարձնելու հարցը ՌԴ-ի հիմնական առաջնահերթություններից է
- Jul 7, 2021
- 1 min read

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:
«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է», - մեկնաբանեց Սերգեյ Կոպիրկինը:
Հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան:
Comments