top of page

Հոկտեմբերի ամսին կրակոցների տակ էրեխես մնացել էր մի հատ ավտոմատով, երկու հատ մագանիզով ու մի մայկով.

Apr 23, 2021
1 min read

«Անհայտ կորած եղբորս տղայի մասին ընկերները պատմում են, որ խմբով դուրս են եկել դեպի Հադրութ, այդ ընթացքում կրակոցից ընկել Սաքիս ընկերներից մեկը, իսկ, Սաքս, ականատեսների պատմածով փախել է, բայց ուր, որ կողմ` մինչ օրս անհայտ է: Այդ միջադեպի տարածքը երեք անգամ ԱԻՆ-ը ստուգել է, բայց ոչ մի բան չի գտել»,- «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով անհայտ կորած եղբորորդու պատմությանը, պատմեց Արսեն Ղուկասյանը, ընդգծելով.

-Վերջին անգամ Սաքիս կենդանի են տեսել: Ասեցին, որ ինքը մայկայով էր մնացել, պատկերացնում եք հոկտեմբերի 10-ին: Պատմում են, որ մինչ այդ տարածք հասնելը Սաքոյի ընկերը վիրավորվել է, Սաքս էլ ֆորմեն հանել կապել է ընկերոջ վերքը, իսկ ինքը ռազմի դաժտում մնացել էր մի հատ ավտոմատով, երկու հատ մագանիզով ու մի մայկով: Սաքիս մասին շատ բան են պատմում, թե ոնց է փրկել հրամանատարին, ոնց է վիրավոր ընկերոջը տարել ապահով տեղ ու դա արել է մի ամսվա ծառայողը:

Դա այն դեպքում, երբ եղել են սպաներ, որ փախել են: Որոնցից մեկը իրենց կամբատ` Վահանյան Իշխանն է, ով էրեխեքին խաբելով, թե տանում է ապահով տեղ` տարել մտցրել է մսաղացի բերանը: Ինքն էլ հետույքից մի հատ փոքր ասկոլկի պատճառով նստել է բեռնատար մեքենա ու փախել:

Նյութի աղբյուրը՝ iravunk.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page