Հյուսիսային Կորեան վերականգնել է կապուղիները Հարավային Կորեայի հետ
Oct 4, 2021
1 min read

Հյուսիսային Կորեան հայտարարել է հոկտեմբերի 4-ի առավոտյան Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիների վերականգնման մասին. այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կապուղիների վերականգնման մտադրություն էր հայտնել միջկորեական հարաբերությունների բարելավման ջանքերի շրջանակում։
Հյուսիսային Կորեայի կառավարությունը կոչ է արել Սեուլին իր հերթին ջանքեր գործադրել, որպեսզի Հյուսիսի և Հարավի միջև կապերը զարգանան։
Հաղորդակցության գծերի աշխատանքը որոշ ժամանակով վերականգնվել էր այս տարվա հուլիսի վերջին, սակայն ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների մեկնարկից անմիջապես հետո հյուսիսկորեական կողմը դադարել էր գործընթացը։























Comments