top of page

Հարավային Կորեան կդադարեցնի 50 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումը AstraZeneca-ով

Jul 1, 2021
1 min read

Հարավային Կորեան կդադարեցնի 50 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումը AstraZeneca կորոնավիրուսային դեղամիջոցով` երիտասարդների մոտ ծանր կողմնակի բարդությունների առաջացման վտանգի պատճառով:


Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Կորեայի գործակալությունը:


Տարիքային շեմը բարձրացվել է այն բանից հետո, երբ երկրում հաստատվել է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո թրոմբոզի հետևանքով երկու մահվան դեպք:


Նշվում է, որ մինչև 50 տարեկան քաղաքացիները, որոնք արդեն կատարել են այս դեղամիջոցի իրենց առաջին ներարկումը, երկրորդ ներարկումը կստանան Pfizer պատվաստանյութով:


Ներկայում Հարավային Կորեայում հասանելի են AstraZeneca-ի, Pfizer-ի և Janssen-ի պատվաստանյութերը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page