top of page

Ավստրալիան ևս գնում է նոր խստացումների

Sep 14, 2021
1 min read

Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների:


Մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:


Այսուհետ Ավստրալիայում խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:

«Ես չեմ ուզում մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել մինչև մնացածը պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն այն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները», -ասել է Բերեջիկլյանը` ավելացնելով, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page