top of page

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են ՀՀ-ին ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը

  • Aug 18, 2021
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը: Այս մասին հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:


Աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարները բացի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցերից, քննարկել են նաև 2021 թ. Ռուսաստանում Առողջապահական ռուս-հայկական ֆորումի անցկացումը: Կողմերը ընդգծել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը առողջապահության բոլոր արդիական հարցերում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page