Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել Արցախում
Sep 16, 2021
1 min read

Արցախում սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 501 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 101-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 պացիենտ։























Comments