Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները արդյոք կարո՞ղ են դառնալ արյան դոնոր. ԱՆ
- Dec 2, 2021
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա: Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:























Comments