top of page

Կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղված է եղել հյուրանոցային համարներ պատվիրելու ու սնունդ գնելու համար

  • May 9, 2021
  • 1 min read

ree

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են եղել մեկուսացրած անձանց սնունդ գնելու և հյուրանոցում համարներ պատվիրելու վրա։ Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված ««Իշխանության ձախողված «պայքարը»» ֆիլմում:

Փաստահավաք խումբը պարզել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը փաստացի չի կատարել իր գործառույթը՝ տնտեսական ակտիվության պահպանումը, այլ զբաղված է եղել կորոնավիրուսով հիվանդների սննդի և կեցության այլ պայմանների ապահովմամբ։ Կորոնավիրուսի շրջանակներում միայն սննդի և կեցության ապահովման համար 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 5 259 271 000 ՀՀ դրամ, որից մոտ 3,5 միլիարդ ՀՀ դրամ տրամադրվել է հյուրանոցներին՝ մեկուսացումների իրականացնելու ժամանակահատվածում:

Ֆիլմում նշվում է, որ ըստ հաշվարկների ստացվում է, որ մեկ օրվա համար ֆիքսված 10500 ՀՀ դրամ հյուրանոցային սենկային տրամադրելու և մեկ անձին 14 օր մեկուսացված պահելու դեպքում պետք է մեկուսացրած լինեին մոտավորապես 23 800 մարդու, սակայն ըստ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության մեկուսացվել է ընդամենը 9225 քաղաքացի, որից 9132-ը հյուրանոցներում:

Այսինքն՝ մոտ 14 700 անձ էլ, բացի մեկուսացվածներից պետք է ապրեր հյուրանոցներում յուրաքանչյուրը 14 օր:

ՀՀ իրավապահ մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն պարզելու համար՝ արդյոք Covid-19-ի շրջանակներում ձեռք բերված հոյւրանոցային ծառայություններն իրացվել են ամբողջ ծավալով, ինչպես նաև բացահայտեն հնարավոր չարաշահումները:

Մանրամասն՝ տեսանյութում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page