top of page

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել

  • Feb 6, 2022
  • 1 min read

ree

Նոր Զելանդիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243 դեպք, ինչը ռեկորդային է այդ երկրի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:


5 մլն բնակչություն ունեցող երկիրը 2020 թվականի առաջին ամիսներից փակել էր սահմանները՝ կանխելու վիրուսի տարածումը: Վարչապետ Ջասինդա Արդերնը վերջերս հայտարարել էր, որ սահմանների լիարժեք վերաբացումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին:


Սահմանների փակումը, ինչպես նաև լոքդաունն ու խստացված այլ միջոցառումները կարողացել էին սահմանափակել վիրուսի տարածումը Նոր Զելանդիայում, որտեղ համավարակի սկզբից մինչև հիմա գրանցվել է մոտ 17 հազար դեպք, մահացել է 53 մարդ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page