top of page

Գեներալ Կոսոբոկովի նշանակման մասին լուրն Ադրբեջանում ընդունել են դժգոհությամբ (տեսանյութ)

Sep 10, 2021
1 min read

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրն Ադրբեջանում ընդունել են առանց ոգևորության։


Միխայիլ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Դրանից առաջ՝ 2015-ից 2017 թթ․, զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ գեներալ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։


Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ ադրբեջանցի ընդդիմադիր ու իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումն ընկալեցին խիստ վերապահումներով։


«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել», - Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։


Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին ևս վստահ է՝ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի. «Տպավորություն է ստեղծվում, որ հրամանատար նշանակելիս Ռուսաստանը հաշվի է առել Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի տեսակետը»։


Մեկ այլ ադրբեջանցի ընդդիմադիր՝ Ռաուֆ Միրկադիրովը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Կոսոբոկովի և Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպման լուսանկարը՝ կարճ գրառմամբ. «Ոմանք կասեն, որ ավելի վատ չի լինում։ Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ ասել՝ լինում է»։


Այս ամենի ֆոնին շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Քաշաթաղի շրջանում, ինչպես նաև երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, որի շրջանակում չորս թուրք գեներալներ ժամանել են Բաքու։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page