top of page

Կոսովոյում սերբերի վրա հարձակվելու պատճառով ձերբակալվել է տասը ալբանացի

Sep 28, 2021
1 min read

10 ալբանացիներ ձերբակալվել է Կոսովոյում սերբերի վրա հարձակման պատճառով. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Միջադեպը տեղի է ունեցել «Կոսովսկա Միտրովիցայի» հարավային մասում գտնվող վարչական շենքում՝ Կոսովոյի գյուղատնտեսության նախարարության գրասենյակում, որտեղ տեղացի սերբերը փաստաթղթեր են կազմում հողամասերի համար:


Երկուշաբթի, երեկոյան ժամը 16-ի սահմաններում, Հարավային Միտրովիցայի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն է ստացել միջադեպի մասին, որին մասնակցել է մի քանի մարդ: Ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել է որոնողական աշխատանքներ, հայտնաբերել և հարձակմանը մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկել 10 մարդու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page