top of page

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել ապաէսկալացման շուրջ

Sep 30, 2021
1 min read

Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը Բրյուսելում կայացած երկխոսության ընթացքում հայտնել է Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի միջև հակամարտության ապաէսկալացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։


«Երկու օր տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք հենց նոր համաձայնության հասանք ապաէսկալացման շուրջ», - Լայչակը հաղորդել է Twitter-ում:


Համաձայնությանը համապատասխան, Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները պետք է հեռանան վերջերս զբաղեցրած դիրքերից, դրան զուգահեռ վերացնեն բարիկադները, որոնք տեղակայվել էին Կոսովոյի սերբ բնակիչների կողմից:


Անցած երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, Եվրահանձնաժողովում հաղորդել են, որ Սերբիայի ու Կոսովոյի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին կժամանեն Բրյուսել՝ վերսկսելու երկխոսությունը վերջին երկու շաբաթներին տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին: ԵՄ-ում հույս ունեն, որ երկխոսությունը թույլ կտա դադարեցնել իրադրության սաստկացումը Կոսովոյում, իսկ վիճելի հարցերը կրկին կլուծվեն բրյուսելյան հարթակի շրջանակներում վարվող բանակցությունների սեղանի շուրջը. հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page