Կոտայքի մարզպետը շարունակում է իրականացնել իր լիազորությունները. ՀԺ
- May 24, 2021
- 1 min read

Մամուլում տևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, որ Մեսրոս Մեսրոպյանը շուտով հեռանալու է Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Որպես նոր մարզպետի թեկանածու շրջանառվում է Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանի անունը:
Մեսրոպյանը ՀԺ-ի հետ զրույցում շրջանառվող լուրերին ի պատասխան, նշեց, որ ինքն այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները:
«Ես իմ աշխատասենյակում նստած աշխատանքային խորհրդակցություն եմ իրականացնում»,- ասել է մարզպետը:


























Comments