top of page

Կոտայքի մարզպետը, Նիդերլանդների դեսպանը քննարկել են մի շարք թեմաներ

  • Nov 2, 2021
  • 1 min read

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:

Հանդիպմանը ներկա էիև նաև Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:


Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Կոտայքի մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և հույս հայտնել, որ համագործակցության ընդհանուր ոլորտներ կգտնեն:

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար և նեկայացրել դեսպանատան ծրագրերն ու գերակա ուղղությունները:

Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. սրանք այն ոլորտներն են, որոնք առավելապես հետաքրքրում էին դեսպանին:

Զրուցակիցներն այս և այլ ոլորտների զարգացման ու հեռանկարների շուրջ քննարկել են բազմաթիվ հարցեր և հույս հայտնել, որ երկկողմ արդյունավետ համագործակցությամբ կկարողանան նպաստել ինչպես մարզում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ամրապնդել երկու կառույցների միջև գործող կապերը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page