Ջրաբեր գյուղում այրվում է խոտածածկ տարածք
Aug 18, 2021
1 min read

Օգոստոսի 18-ին, ժամը 16:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաբեր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:15-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:























Comments