Ավտոմեքենայի սրահից կրակահերթեր էր արձակել
- Jun 26, 2021
- 1 min read

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից, առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։
Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։























Comments